ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար

Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար
09.04.2025 | 19:53

Սրբուհի՛ Աստվածածին, Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար, որ լինենք սո՛ւրբ և արդա՛ր ժողովուրդ:

Որ մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսի Խոսքով և Սուրբ Հոգու առաջնորդությամբ արժանավորվենք Աստծու արդարությանը և Երկնքի արքայությանը, ազատվելով մեր կյանքը գետնող ամենա՛յն ախտասիրություններից և չարիք ծնող ամենա՛յն անօրենություններից, ամենա՛յն պղծություններից և զազրախոսություններից ամենա՛յն: Ամէ՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ